Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 59000 | 40000 |
4-7 | 69000 | 40000 |
8-16 | 93000 | 50000 |
Այս տուրը սկսելու ենք Հաղպատից, որը հայկական առաքելական վանական խոշոր համալիր է Հայաստանի Լոռու մարզում։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, մատենադարան։ Մեծ դեր է կատարել հայ մատենագրության և մանրանկարչության գործում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Այնուհետև կուղևորվենք Դսեղ գյուղ, որն ունի հնագույն պատմություն, որը սկսվում է մ․թ․ա ժամանակաշրջանից և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, որը ներկայացված է անտառապատ լեռներով, անդնդախոր և ժայռապատ ձորերով, սարահարթով, բարձրլեռնային լճով։