Մարդիկ Գին +Գիդ
1-3 27000 45000
4-7 39000 45000
8-16 50000 50000

Օշական, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Կարմրավոր եկեղեցի, Հովհաննավանք, Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ

Այս ուշագրավ մշակութային տուրը ներառում է այցելություն մի շարք հայկական եկեղեցիներ և վանքեր։ Տուրի առաջին այցելության վարը Օշական գյուղն է, որտեղ է գտնվում հայ գրության և հայագիր դպրոցի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Օշականում մենք այցելելու ենք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Այնուհետ ուղևորվելու ենք դեպի Կարմրավոր եկեղեցի, որը հայտնի է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի անվանմամբ և Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Դրանից հետո այցելելու ենք բարձր ու գեղատեսիլ վայրում գտնվող վանական համալիր՝ Հովհաննավանքը։ Մեր հաջորդ կանգառը լինելու է ևս մեկ հայկական վանական համալիր՝ Սաղմոսավանքը (սաղմոս– հոգևոր երգ բառից)։ Այնուհետև մենք այցելելու ենք հայոց այբուբենի հուշարձան, որից հետո ավարտելու ենք տուրը՝ այցելելով Ամբերդ՝ միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։

*Վերանշյալ գները չեն ներառում մուտքի տոմսերի արժեքները: