Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 24000 | 30000 |
4-7 | 30000 | 30000 |
8-16 | 45000 | 40000 |
Այս ուշագրավ մշակութային տուրը ներառում է այցելություն մի շարք հայկական եկեղեցիներ և վանքեր։ Տուրի առաջին այցելության վայրը Օշական գյուղն է, որտեղ է գտնվում հայ գրության և հայագիր դպրոցի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Օշականում մենք այցելելու ենք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Այնուհետ ուղևորվելու ենք դեպի Կարմրավոր եկեղեցի, որը հայտնի է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի անվանմամբ և Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Դրանից հետո այցելելու ենք բարձր ու գեղատեսիլ վայրում գտնվող վանական համալիր՝ Հովհաննավանքը։ Մեր հաջորդ կանգառը լինելու է ևս մեկ հայկական վանական համալիր՝ Սաղմոսավանքը (սաղմոս– հոգևոր երգ բառից)։
*Վերանշյալ գները չեն ներառում մուտքի տոմսերի արժեքները: