Մարդիկ Գին +Գիդ
1-3 22000 30000
4-7 28000 30000
8-16 40000 30000

Գառնի, Գեղարդ

Այս ուշագրավ տուրը ներառում է այցելություն Հայաստանի՝ Կոտայքի մարզում գտնվող ամենահայտնի և նշանակալից վայրերից մի քանիսը։ Տուրի առաջին կետը Չարենցի կամարն է, որի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից։ Հաջորդ այցելության վայրը Գառնու հեթանոսական տաճարն է՝ միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցը, որը պահպանվել է Հայստանի տարածքում, կառուցված առաջին դարում։ Այնուհետև այցելելու ենք Գեղարդի վանք, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, և որտեղ պահվել է հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։

*Վերանշյալ գները չեն ներառում մուտքի տոմսերի արժեքները: