Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 20000 | 30000 |
4-6 | 30000 | 30000 |
7-16 | 45000 | 40000 |
Այս տուրը ներառում է այցելություն Երևան քաղաքի կարևորագույն պատմական և մշակութային մի շարք վայրեր։ Այս սկսվում է Կասկադ համալիրից, որտեղ գնտվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Այնուհետև այցելելու ենք Մատենադարան՝ հին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը, որից հետո բարձրանալու ենք Հաղթանակ զբոսայգի։ Հաջորդ կայարանը լինելու է հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ Ծիծեռնակաբերդը։ Տուրի վերջում այցելելու ենք հետևյալ տարբերակներից մեկը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Հայաստանի պատմության թանգարան կամ Երևանի պատմության թանգարան։
*Վերանշյալ գները չեն ներառում մուտքի տոմսերի արժեքները: