Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 89000 | 40000 |
4-7 | 98000 | 40000 |
8-16 | 120000 | 50000 |
Խոր վիրապի վանքը ճարտարապետական հուշարձան է, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Արենի գյուղն ունի պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, ինչպես նաև այնտեղ են գտնվում տարբեր գինու գործարաններ։ Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է և առանձնանում է իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Շաքիի ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Տաթևի թևեր (Տաթևեր) ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցված է Տաթև և Որոտան գետերի կիրճերի միջև ձգվող ժայռեղեն թերակղզու վրա։ Արենիի քարանձավը հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը և աշխարհի առաջին գինեգործարանը։
*Տուրի արժեքի մեջ ներառված չեն մուտքի տոմսերի արժեքները։