Մարդիկ Գին +Գիդ
1-3 83000 40000
4-7 99000 40000
8-16 130000 50000

"Տաթևեր" ճոպանուղի, Տաթևի վանք + Խոր Վիրապ, Նորավանք, Արենի, Քարահունջ (Զորաց Քարեր), Խնձորեսկ

Այս տուրը ներառում է այցելություն Տաթևի թևեր (Տաթևեր) ճոպանուղի, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, և Տաթևի վանական համալիր, որը կառուցված է Տաթև և Որոտան գետերի կիրճերի միջև ձգվող ժայռեղեն թերակղզու վրա։ *Տուրի արժեքի մեջ ներառված չէ ճոպանուղու տոմսի արժեքը։
Սրանից բացի, կարող եք ընտրել հետևյալ վայրերից 3–ը․
Խոր վիրապի վանք․ ճարտարապետական հուշարձան, որի տարածքից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատը։
Արենի․ պատմամշակութային հուշարձաններով հարուստ գյուղ, որտեղ են գտնվում տարբեր գինու գործարաններ։
Նորավանք․ Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկը, որն առանձնանում է իր բնական գեղատեսիլ միջավայրով։
Քարահունջ․ նախապատմական կառույց, պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք։
Խնձորեսկ․ պատմական հուշարձան համարվող գյուղ, որն առանձնանում է հիասքանչ բնությամբ և մի շարք տեսարժան վայրերով։

* Նշված գները չեն ներառում ճոպանուղու տոմսերը