Մարդիկ Գին +Գիդ
1-3 54000 35000
4-7 65000 35000
8-16 87000 40000

Ջերմուկի ջրվեժ, Ջերմուկ քաղաք

Ջերմուկ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 173 կմ հեռավորության վրա՝ Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Այն շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։ Ջերմուկի շրջապատն անտառապատ է։ Ջերմուկի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան է՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։